Ռայիսի. Ահաբեկչական և անջատողական խմբավորումների ցանկացած տեղաշարժ անհանդուրժելի է
Իրաքի կառավարությանն ու ժողովրդին շնորհակալություն հայտնելով Արբաինի արարողության կազմակերպման և իրանցի ուխտավորներին հյուրընկալելու համար, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել տարածաշրջանում ահաբեկչական և անջատողական խմբավորումների ցանկացած տեղաշարժ, նշելով, որ անհրաժեշտ է ամրապնդել այդ ոլորտում համագործակցությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրն Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցում, Ռայիսին շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ Արբաինի արարողության կազմակերպման և իրանցի ուխտավորներին հյուրընկալելու համար, նշելով, որ այս եզակի իրադարձությունը վկայում է իսլամական ումմայի միասնության մասին:
ԻԻՀ նախագահը նաև բարձր է գնահատել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և Իրաքի իշխանություններևի դերն Արբաինի մեծ իրադարձության անցկացման հարցում, որը հիմք է դրել իսլամական քաղաքակրթության ձևավորման համար:
Ռայիսին գոհունակություն է հայտնել Բասրա-Շալամչե երկաթուղու շինարարության մեկնարկի կապակցությամբ և բարձր է գնահատել իրաքյան կառավարության ջանքերն այս ծրագրի իրականացման ուղղությամբ, որը կհանգեցնի առևտրային փոխանակումների դյուրացմանն ու աճին, ինչպես նաև երկու երկրների ուխտավորների երթևեկության անվտանգության ապահովմանը։ ԻԻՀ նախագահը կարևորել է նաև կայուն խաղաղություն հաստատելու նպատակով անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: