Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել Մարոկկոյում երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i205804-Իրանը_պատրաստակամություն_է_հայտնել_օգնել_Մարոկկոյում_երկրաշարժից_տուժածներին
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը շաբաթ օրը թվիթերյան գրառմամբ ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ժաղովրդին և կառավարությանը, հատկապես ԱԳ նախարար Նասեր Բուրիթահին և Թեհրանի պատրաստակամությունը հայտնել՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 07:00 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել Մարոկկոյում երկրաշարժից տուժածներին

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը շաբաթ օրը թվիթերյան գրառմամբ ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ժաղովրդին և կառավարությանը, հատկապես ԱԳ նախարար Նասեր Բուրիթահին և Թեհրանի պատրաստակամությունը հայտնել՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։

Ուրբաթ երեկոյան 6,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում, որը համարվում է այս երկրի վերջին հարյուրամյակի ամենամեծ երկրաշարժը։ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1037 զոհի: Հաղորդվել է 1204 վիրավորի մասին։