Փարիզում Իրանի դեսպանատան հայտարարությունը՝ հակահեղափոխական տարրերի հարձակման վերաբերյալ
Փարիզում Իրանի դեսպանատունը հաղորդագրություն տարածելով հայտարարեց. «Հակահեղափոխական տարրերի հարձակումը չի խաթարել հյուպատոսական գործունեության ընթացը»։
Հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների անդամները Ֆրանսիայի ոստիկանության աջակցությամբ ու անտարբերությամբ հարձակվել են Փարիզում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի վրա։
Փարիզում Իրանի դեսպանատան իրազեկ աղբյուրի համաձայն, երեկ (շաբաթ օրը) ահաբեկչական խմբավորումների հետ կապված մի քանի հակահեղափոխականներ Մոլոտովի կոկտեյլով հրդեհել են Ֆրանսիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքը։
Փարիզում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել.որում ասվում է «Փարիզում Իրանի հյուպատոսության շենքի իրավիճակը վերահսկվում է, և գործունեության մեջ որևէ ընդհատում չի եղել»։
Ըստ այս հայտարարության՝ հետախուզման մեջ են գտնվում Փարիզում Իրանի հյուպատոսության շենքի վրա հակահեղափոխական տարրերի հարձակման հեղինակները։
Այս հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և ոստիկանության պատասխանատու պաշտոնյաների հետ կատարվում են անհրաժեշտ հանդիպումներ՝ դատական հետաքննություն սկսելու և այս հանցավոր արարքի հեղինակներին բացահայտելու համար։