Իրանի և Իրաքի համագործակցությունը՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i205844-Իրանի_և_Իրաքի_համագործակցությունը_ահաբեկչական_խմբավորումների_դեմ_պայքարում
Իրան-Իրաք խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 15:22 Asia/Tehran
  • Իրանի և Իրաքի համագործակցությունը՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում

Իրան-Իրաք խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը։

Իրանի արևմտյան սահմաններին  հակահեղափոխական խմբավորումների ահաբեկչական տեղաշարժերի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մինչ այժմ տարբեր ժամանակահատվածներում անօդաչու թռչող սարքերով և հրետանիով հարվածել է  Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող այդ խմբավորումների դիրքերին։

«Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անդրադառնալով  ահաբեկչական խմբավորումներին  զինաթափելու և այս շրջանից Իրաքի արևմուտք արտաքսելու վերաբերյալ Իրանի, Իրաքի կառավարության և Իրաքի Քուրդիստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրի առաջընթացին, Ռեզային ասել է,-«համաձայնագրի իրագործման նախնական փուլերը մեկնարկել են»:

Իրան-Իրաք խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն է տրամադրված իր սահմանների պաշտպանության հարցում և զիջումների չի գնա այս հարցում, հավելել է.-«Երկրի սահմանների անվտանգության ապահովումը կարմիր գծերից մեկն է, և  մենք հաստատակամ ենք այս հարցում»: