Պետք չէ Կովկասում պատերազմի մասին թմբկահարել. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Ընդգծելով Կովկասում պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն ասել է, որ հնարավորություն կա երկխոսության միջոցով լուծել Բաքվի և Երևանի միջև խնդիրները և ընդունել միմյանց տարածքային ամբողջականությունը։
ԻՍՆԱ-ի հետ զրույցում Մոհսեն Փաքայինն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող հակամարտությունները նորմալ են, և քանի դեռ երկու երկրների միջև արդար և կայուն խաղաղություն չի հաստատվել, ապա մենք նման փոքրամասշտաբ հակամարտությունների ականատեսը կլինենք։
Փաքայինը հավելել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է հավատարիմ մնան միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքներին։ Երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու դեպքում խաղաղությունը հասանելի կլինի։
Անդրադառնալով այս հակամարտության մեջ Իրանի դիրքորոշմանը, միջազգային հարցերով այս փորձագետն ասել է. «Պարզ է, որ Իրանը ցանկանում է, որ կողմերն իրենց խնդիրները լուծեն իրենց տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ աշխարհագրական ու միջազգային սահմանները փոփոխության չենթարկվեն, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության կողմից ապահովվի հայերի իրավունքները: Ես գտնում եմ, որ այս դեպքում Կովկասում կհաստատվի արդար խաղաղություն, և եթե կողմերից մեկը ցանկանա խախտել մյուսի տարածքային ամբողջականությունը, ապա խաղաղությունը կվտանգվի։