Սեպտեմբեր 14, 2023 16:35 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ  է կանչվել Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը

Իրանի ժողովրդին աջակցելու պատրվակով և մարդու իրավունքների հարցով Ավստրալիայի արտաքին գործերի նախարարի միջամտողական հայտարարությունների հետևանքով Թեհրանում Ավստրալիայի դեսպանի բացակայության ժամանակ այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն:

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը, Իրանի ժողովրդին աջակցելու պատրվակով և մարդու իրավունքների հարցով,   ինչպես նաև Իրանի մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների դեմ պատժամիջոցների հերթական փուլի մասին Ավստրալիայի ԱԳ նախարարի հայտարարությունների հետևանքով, Թեհրանում այդ երկրի դեսպանի բացակայության ժամանակ,  Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը Ասիայի և Օվկիանիայի հարցերով չորրորդ դեպարտամենտի ղեկավարի կողմից կանչվել է  Իրանի արտաքին գործերի նախարարություն, որին  է փոխանցվել  Իսլամական Հանրապետության խիստ բողոքը Ավստրալիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարությունների ու  վերոնշյալ պատժամիջոցների դեմ: 

Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը նշելով,որ իր երկրի կառավարության սկզբունքային քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունն է, ասել է,որ Իրանի բողոքի մասին  հնարավորինս շուտ կհայտնի Կանբերրային։

Ավստրալիայի ԱԳ նախարարն այն դեպքում է Իրանի ժողովրդին աջակցելու պատրվակով  և մարդու իրավունքների հարցով   միջամտողական հայտարարություններ անում,երբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի համաձայն՝ Ավստրալիան անընդունելի գործունեություն ունի մարդու իրավունքների ոլորտում:

Ավստրալիայի կողմից մարդու իրավունքների համակարգված խախտումներից են՝ ապաստան հայցողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և փախստականների կալանավայրերում հնարավոր խոշտանգումները հետաքննելու նպատակով միջազգային տեսուչների այդ կալանավայրեր այցելության  կանխումը:

Պիտակ