Մերժվել են Իրանի վերաբերյալ Բրիտանիայի և Ավստրալիայի կողմնակալ պնդումները
Սահաբ- Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իրանի վերաբերյալ Բրիտանիայի և Ավստրալիայի անհիմն պնդումները։
Ըստ Sahab ցանցի հաղորդման, որը մեջբերում է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA), Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր (ուրբաթ) անհիմն , անիրական և անտեղի է համարել Ավստրալիայի և Բրիտանիայի ԱԳ և պաշտպանության նախարարների համատեղ հայտարարության մեջ արված պնդումները Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ , և կոչ արեց երկու երկրներին վերանայել միջազգային իրավունքի չափանիշներին հակասող և այլ երկրների ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու իրենց քաղաքականությունը:
Բաղաին, հիշեցնելով Բրիտանիայի և Ավստրալիայի շարունակական աջակցությունը Սիոնիստական ռեժիմի անօրինական գործողություններին, հանցագործություններին և ոտնձգություններին օկուպացված Պաղեստինում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, նախատեց նրանց միակողմանի և կողմնակալ դիրքորոշումը Իրանի պաշտպանական գործողությունների նկատմամբ, որոնք իրականցվել էին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայից հետո և ընդգծեց, որ Իրանի պաշտպանական գործողությունները «Ազնիվ Խոստում-1» և «Ազնիվ Խոստում-2» գործողությունների տեսքով, լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ներառված օրինական պաշտպանության սկզբունքին:
Իրանի դիվանագիտական ծառայության խոսնակը նաև հերքել է Թեհրանից Մոսկվա բալիստիկ հրթիռներ ուղարկելու կրկնվող պնդումը և այդ մեղադրանքը բնութագրել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի ծրագրի ուղղությամբ միջազգային հարաբերություններին անվտանգային բնույթ հաղորդելու և Ուկրաինայի հակամարտությունը «գլոբալացնելու» նպատակով։
Եվ վերջում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ հնչեցված մեղադրանքները և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեությունն ու ծրագրերն իրականացվում են երաշխիքների համաձայնագրի համաձայն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո, և ըստ գործակալության զեկույցների, նրանք երբեք չեն շեղվել Խաղաղ բնույթի ուղուց։