Իրանում Ավստրալիայի նոր դեսպան. Իրանական կինոն կարող է պայքարել Արևմուտքի խեղաթյուրումների դեմ
Թեհրանում Ավստրալիայի դեսպան Յան Մաքքոնվիլը նշել է, որ իրանական կինոն կարող է պայքարել Արևմուտքի խեղաթյուրումների դեմ։
Մաքքոնվիլն իր առաքելությունը ստանձնել է 2024թ հունիսին։ Սակայն ավելի վաղ նա այցելել է Իրան, իսկ վերջերս եղել է Շիարզում։ Հիշելով 2017թ․ Իրան կատարած իր այցը, դեսպանը նշել է, ոի Շիրազը կարևոր զբոսաշրջային կենտրոն է, և շատ ավստրալացիներ ծանոթ են այս քաղաքին։
Նա հավելել է, որ Շիրազը կարող է Ավստրալիայի տարբեր քաղաքներ հետ համագործակել տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է իրանական արվեստին։ Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից։
- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են արվեստն ու կինոն օգնել Իրանին՝ աշխարհին ներկայանալ իր իրական կերպարով։
- Կինոն ու արվեստը մշակութային հաղորդակցության միջոցներից են։ Իսկ կինոն Իրանի մշակույթի կարևոր առանձնահատկություններից է և հայտնի ամբողջ աշխարհում։ Իրանական մեծ թվով ֆիլմեր վերջին տարիներին արժանացել են միջազգային մրցանակների։ Հաճելի է ետսնել, որ Ավստրալիայում նույնպես Իրանի արվեստին ծանոթ են։
- Որքանո՞վ եք ծանոթ իրանական կինոյին և համարո՞ւմ եք, որ այն ունի միջազգային ասպարեզ դուրս գալու ներուժ։
- Միջազգային ասպարեզում Իրանի կինոն դրական համբավ ունի և ճանաչված է։ Եվ այսօր արդեն այն ճանաչվում է նաև համաշխարհային մակարդակով։ Իրանական ֆիլմերն այսօր էլ արժանանում են միջազգային մրցանակների։ Եվ կարծում եմ, որ Իրանն ունի բազմաթիվ գաղափարներ որոնք կարող է ներկայացնել աշխարհին։ Իրանի կինոարդյունաբերությունը կարող է հաղթահարել խոչընդոտները և ցույց տալ, որ համաշխարհային հանրությունն, ի վերջո, միասնական և եզակի համայնք է: Ուստի երբ Արևմուտքն Իրանին այլ կերպ է ներկայացնում, կինոարդյունաբերությունը կարող է ներկայացնել իրանական մշակույթի և հասարակութան իրական պատկերը։
- Խնդիրներ առկա են բոլոր երկրներում։ Սակայն ԶԼՄ-ներում ներկայացված Իրանի պատկերը լրիվ տարբերվում է։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք այդ մասին:
- Աշխարհի բոլոր երկրներում կան հատվածներ, որոնք մուտք գործելիս ու որոնց հետ շփվելիս հասկանում ես, որ քո ընկալումը տարբերվում է։ Եվ Իրանը բացառություն չէ։ Իրանն ունի հարուստ պատմություն։ Այստեղ առկա է սեր մշակույթի հանդեպ և կարևորվում է ընտանիքի դերը։ Իրանի կինոյի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն չի անտեսում շատ հարցեր ու դրանց վերաբերվում է շատ պարզ ձևով։ Կարծում եմ արդեն մի քանի տասնամյակ Իրանը հայտնի է դրա միջոցով։