Իրանի պաշտպանության նախարարի արձագանքը ԱՄՆ կառավարության կողմից նավթի գողությանը
Արձագանքելով ԱՄՆ կառավարության կաղմից իրանական նավթատարի բռնագրավմանը և դրա վրա եղած նավթը թափելուն, Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Ամերիկյան կառավարության արարքը գողություն է, որը ոչ մի կերպ չի ընդունվում աշխարհում»։
ԻՍՆԱ գործակալության հետ զրույցում, նշելով, որ ամերիկացիներից ակնկալվում է դադարեցնել իրենց գործողությունները, Մոհամմադռեզա Քարաեի Աշտիանին հավելել է. «Իրանը ռազմավարական և շատ կարևոր դիրք ունի Պարսից ծոցում ամերիկյան նավերի երթևեկությունը կանխելու համար»։
Նախարարը հավելել է. «Էներգակիրների հաղորդման գծերն անցնում են Պարսից ծոցի տարածաշրջանով, և այդ գծերի նկատմամբ հսկողությունը նույնպես իրականացնում է Իրանը: Ուստի Իրանը կարող է կանգնեցնել ամերիկյան նավթատարները»:
The New York Times-ը նաև վերջերս մի հոդվածում գրել էր, որ այն բանից հետո, երբ ամերիկյան ընկերությունները հրաժարվել են բեռնաթափել առգրավված իրանական նավթը, Կոնգրեսի ճնշման տակ, այն պատրվակով, որ Իրանը նավթը մաքսանենգորեն տեղափոխում է Չինաստան, այն թափվել է: