Իրանի պաշտպանության նախարարի արձագանքը ԱՄՆ կառավարության կողմից նավթի գողությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i206098-Իրանի_պաշտպանության_նախարարի_արձագանքը_ԱՄՆ_կառավարության_կողմից_նավթի_գողությանը
Արձագանքելով ԱՄՆ կառավարության կաղմից իրանական նավթատարի բռնագրավմանը և դրա վրա եղած նավթը թափելուն, Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Ամերիկյան կառավարության արարքը գողություն է, որը ոչ մի կերպ չի ընդունվում աշխարհում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2023 06:29 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարի արձագանքը ԱՄՆ կառավարության կողմից նավթի գողությանը

Արձագանքելով ԱՄՆ կառավարության կաղմից իրանական նավթատարի բռնագրավմանը և դրա վրա եղած նավթը թափելուն, Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Ամերիկյան կառավարության արարքը գողություն է, որը ոչ մի կերպ չի ընդունվում աշխարհում»։

ԻՍՆԱ գործակալության հետ զրույցում, նշելով, որ ամերիկացիներից ակնկալվում է դադարեցնել իրենց գործողությունները, Մոհամմադռեզա Քարաեի Աշտիանին հավելել է. «Իրանը ռազմավարական և շատ կարևոր դիրք ունի Պարսից ծոցում ամերիկյան նավերի երթևեկությունը կանխելու համար»։

Նախարարը հավելել է. «Էներգակիրների հաղորդման գծերն անցնում են Պարսից ծոցի տարածաշրջանով, և այդ գծերի նկատմամբ հսկողությունը նույնպես իրականացնում է Իրանը: Ուստի Իրանը կարող է կանգնեցնել ամերիկյան նավթատարները»:

The New York Times-ը նաև վերջերս մի հոդվածում գրել էր, որ այն բանից հետո, երբ ամերիկյան ընկերությունները հրաժարվել են բեռնաթափել առգրավված իրանական նավթը, Կոնգրեսի ճնշման տակ, այն պատրվակով, որ Իրանը նավթը մաքսանենգորեն տեղափոխում է Չինաստան, այն թափվել է: