Նավթի և գազի ոլորտում պատժամիջոցներն անազդեցիկ են.Իրանի նավթի նախարար
Իրանի նավթի նախարարն անազդեցիկ է համարել նավթի ու գազի ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Այսօր (կիրակի) մեկնարկել է «Iran Plast» ցուցահանդեսը,որը համարվում է Արևմտյան Ասիայի պլաստիկ արդյունաբերության ոլորտի ամենամեծ իրադարձությունը և հեղինակավոր ցուցահանդեսներից մեկը, որին մասնակցում են 780 տեղական և արտասահմանյան ընկերություններ։
Այս ցուցահանդեսն անցկացվում է 550 տեղական և 230 արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Չինաստանի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Թայվանի, Սիրիայի և Հնդկաստանի ընկերությունների մասնակցությամբ։ Այս ցուցահանդեսի անցկացման առավելություններից մեկն էլ եղել է երկրի պլաստիկ արդյունաբերության զարգացումը։
IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, «Iran Plast» 17-րդ ցուցահանդեսում ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի նավթարդյունաբերության ինքնաբավությանը, ասել է,-«Իրանի նավթային արդյունաբերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ, և որոշ հանքավայրերի առաջին տեղամասերը շահագործման են հանձնվել»: