Ռայիսի. Իրանը պատրաստ է մասնակցել աշխարհում խաղաղության և անվտանգության ընդլայնման գործին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ Թեհրանը պատրաստակամություն ունի մասնակցելու աշխարհում խաղաղության ու անվտանգության ընդլայնման եւ ժողովուրդների նկատմամբ բռնության կիրառումը կանխելու գործին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով այս կազմակերպության գլխավոր քարտուղարի և կազմակերպության քարտուղարության ջանքերը, ասել է,-«Միավորված ազգերի կազմակերպության հիմնական առաքելությունների և պարտականությունների թվում են՝ արդարության իրականացման գործում ժողովուրդների պահանջին ուշադրություն դարձնելը, խտրականության և աղքատության վերացումը , ինչպես նաև կայուն անվտանգության ապահովումը»:
Նշելով, որ մարդիկ ՄԱԿ-ից ակնկալում են կանխել ընչաքաղցությունն ու գերիշխանական ձգտումները,Ռայիսին ասել է,-«Պատերազմ հրահրելը գերտերությունների և գերիշխող համակարգերի բնույթն է»:
Նախագահ Ռայիսին ՄԱԿ-ի գործողություններն անհրաժեշտ է համարել այս վտանգավոր և համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը խախտող ընթացակարգերը կանխելու համար:
ԻԻՀ նախագահը նաև անդրադառնալով Աֆղանստանի, Եմենի ու Սիրիայի քաղաքական ու հասարակական ապագայի և գերիշխող համակարգի ավտորիտարիզմի ու մաքսիմալիստական պահանջների ներքո Աֆրիկայում անջատողականության նկատմամբ երկրների մտահոգությանը ,հիշեցրել է ՄԱԿ-ի կարևոր դերը այս երկրների ժողովուրդների նկատմամբ ճնշումները կանխելու գործում։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմքը ՄԱԿ-ի հետ համագործակցությունն է, Ռայիսին այս կազմակերպության գլխավոր քարտուղարին կոչ է արել Իրանին վերաբերող լուրերն ուղղակիորեն և ճիշտ ճանապարհով ստանալ, քանի որ գերիշխող համակարգի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները Իրանի մասին ճիշտ պատկեր չեն ներկայացնում:
Նշելով, որ Իրանում գենդերային արդարությունը և կանանց իրավունքների նկատմամբ ուշադրությունը աշխարհում աննախադեպ է, Իսլամական Հանրապետության նախագահը որպես օրինակ անդրադարձել է իրանցի կանանց ու աղջիկների զգալի ներկայությանը գիտական, սպորտի, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտներում:
Այս հանդիպմանը Անտոնիո Գուտերեշը հետաքրքրություն հայտնելով ՄԱԿ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության զարգացման նկատմամբ,ողջունել է տարածաշրջանի կայունության վրա ազդեցիկ դեր ունեցող երկու երկրներ՝Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։