Ռայիսիի խորհուրդը արևմտյան լրատվամիջոցներին. Ճշմարտությունը պատմեք Իրանի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, իր Նյույորքյան այցի ծրագրերի շրջանակում, ամերիկյան լրատվամիջոցների ավագ ղեկավարների հետ հանդիպմանը նրանց խորհուրդ է տվել ճշմարտությունն ասել Իրանի մասին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այս հանդիպմանն ասել է, որ անցյալ տարի Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 48 օրվա ընթացքում ԶԼՄ-ներում 36 հազար սուտ է արտադրվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
Ռայիսին նշեց, որ աշխարհի գերիշխող համակարգի կողմից ղեկավարվող լրատվամիջոցների աշխատանքի հիմքը փաստերի ներկայացումն ու ժողովրդին ու հասարակություններին տեղեկացնելը չէ: Դրանք արտացոլում են միայն գերտերությունների ու գերիշխող ուժերի ցանկությունները։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը արեւմտյան լրատվամիջոցներին խորհուրդ է տվել ճանաչել Իսլամական Հանրապետության մասին փաստերը եւ դրանք փոխանցել հասարակություններին։