Ռայիսի. Աշխարհն անշրջելի անցում է կատարում դեպի համաշխարհային նոր կարգ
https://parstoday.ir/hy/news/iran-i206286-Ռայիսի._Աշխարհն_անշրջելի_անցում_է_կատարում_դեպի_համաշխարհային_նոր_կարգ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Աշխարհն անշրջելի անցում է ապրում դեպի նոր կարգ, իսկ աշխարհի ամերիկանացման նախագիծը ձախողվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 06:03 Asia/Tehran
  • Ռայիսի. Աշխարհն անշրջելի անցում է կատարում դեպի համաշխարհային նոր կարգ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Աշխարհն անշրջելի անցում է ապրում դեպի նոր կարգ, իսկ աշխարհի ամերիկանացման նախագիծը ձախողվել է»:

Iran Press News գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը,  ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ լիբերալ ժողովրդավարությունը, որը ցանկանում էր մոդել լինել աշխարհի համար,  մոտենում է իր ճանապարհի ավարտին։ 
Նա հավելել է. «Աշխարհը փոխվում է և անցում կատարում նոր միջազգային կարգի, և այդ ճանապարհն անշրջելի է: Արևմտյան գերիշխանությունն այլևս հարմար չէ աշխարհին, և  լիբերալիստական հին կարգերը, որոնք սպասարկում էին անհագ տիրակալների ու կապիտալիստների շահերը, փոխվում են»: 
ԻԻՀ նախագահը նշել է. «Աշխարհի ամերիկանացման նախագիծը ձախողվել է, և Իրանի ժողովուրդը հպարտ է, որ իր իսլամական հեղափոխության օգնությամբ ամենամեծ դերն ունեցավ Արևելքի ու Արևմուտքի կառավարիչների դեմքից դիմակը հեռացնելու գործում»: 
Ռայիսին հավելել է. «Իրանը սկսել է հարևան երկրների հետ շահավետ հարաբերությունների նոր փուլ, և Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականությունը շահավետ է տարածաշրջանի համար։ Մենք մեր հարևանների անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը և ջերմորեն սեղմում ենք բարեկամության համար մեկնած ցանկացած ձեռք»։
Նրա խոսքով. «Տարածաշրջանի որոշ հարևան երկրների անվտանգությունն ապահովվել է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի քաջության շնորհիվ, քանի որ եթե չլիներ ահաբեկչության դեմ պայքարի այս հերոսի խիզախությունը, շատ տարածքներ կրակի բաժին կդառնային: Դուք լրատվամիջոցներում և հոլիվուդյան ֆիլմերում տեսե՞լ եք ԻԼԻՊ-ի հանցագործությունների պատկերները»:
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որի պատասխանատվությունը ստանձնեց ՄԱՆ-ն,  նվեր էր ԻԼԻՊ-ին: Այս հանցավոր արարքի հեղինակները գրաքննության ենթարկեցին անգամ Սոլեյմանիի հուղարկավորության մասին լուրերը, որին մասնակցել է 25 միլիոն մարդ»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հավատարմության սկզբունքի խախտում էր, Էբրահիմ Ռայիսին նշել է. «ԱՄՆ կառավարությունը խուսափում է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարումից, խախտելով ԱԽ 2231 բանաձևի դրույթները: Այս քաղաքականությամբ, հակառակ իր պնդումների, Վաշինգտոնը համագործակցության փոխարեն  վարում է պարտադրանքի ու ճնշման քաղաքականություն»: 
Ռայիսին հավելել է,  որ ԱՄՆ-ն պետք է ապացուցի, որ ունի իր պարտավորությունները կատարելու կամք: Զգուշացնելով եվրոպացիներին, ԻԻՀ նախագահն ասել է. «Եվրոպացիները, ովքեր տարիներ շարունակ հավատարիմ չեն մնացել իրենց պարտավորություններին, ներառյալ պատժամիջոցների չեղարկումը,   խախտել են ՀԳՀԾ-ն-ն և ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, պետք է հասկանան, որ իրենք կպարտվեն՝ արագացնելով առճակատման  ուղին»։
Ռայիսին նշել է, որ միջուկային զենքն Իրանի պաշտպանական դոկտրինում տեղ չունի, իսկ  միջազգային համապատասխան իշխանությունների և նույնիսկ արևմտյան հետախուզական համայնքների զեկույցները բազմիցս ապացուցել են այդ փաստը, հավելելով. «Իրանը հետ չի կանգնի միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիան օգտագործելու իր ազգի իրավունքից, և ժամանակն է, որ ԱՄՆ-ն վերջ տա որոշումների կայացման ճգնաժամին և ընտրի ճիշտ ուղի»:
Քննադատելով Արևմուտքում մարդու և կանանց իրավունքների վիճակն Էբրահիմ Ռայիսին ասել է. «Կարո՞ղ է ԱՄՆ-ն, որն ունի մայրերի ամենամեծ բանտը աշխարհում, անկեղծորեն անհանգստանալ կանանց իրավունքների համար: Իրանի մասին կարևոր փաստերը գրաքննության են ենթարկվել աշխարհում, և մինչ այժմ ոչինչ չի ասվել Իրանի ժողովրդի քիմիական զենքով ռմբակոծության մասին, որը որոշ եվրոպացիներ տվել էին Սադամին: Այս  ողջ ընթացքում Իրանի մասին աշխարհին փոխանցվել է իրականությանը չհամապատասխանող   տեղեկատվություն»: 
Նշելով, որ ապագայի տեսլականը հուսադրող է, և արդարությունը դառնալու է համընդհանուր, Ռայիսին ասել է. «Օկուպացիան, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը ամենակարևոր լուրջ սպառնալիքներից են, իսկ ահաբեկիչների վերացումը կախված է դրա դեմ համապարփակ, նպատակային և արմատական պայքարից և ահաբեկիչներին ամբողջ աշխարհում անխտիր պատժելուց: Իսկ ապարտեիդի վրա հիմնված կառավարությունը չի կարող խաղաղության գործընկեր լինել»:
Անդրադառնալով տարածաշրջանում պատերազմ հրահրելուն ուղղված քայլերին և դատապարտելով դրանք, ԻԻՀ նախագահն ասել է. «Պատերազմը հարցի լուծում չէ, և մենք համոզված ենք, որ այն չի բխում եվրոպական երկրների շահերից: Մեր կարծիքով, ԱՄՆ-ի կողմից ուկրաինական պատերազմում հրադադարի ցանկացած նախաձեռնության մերժումը ցույց է տալիս, որ այս երկիրն ունի Եվրոպան թուլացնելու երկարաժամկետ ծրագիր»: 
Նա նշել է. «Իրանն աջակցում է պատերազմին վերջ տալու և քաղաքական գործընթաց սկսելու ցանկացած նախաձեռնության և հայտարարում է այդ հարցում կառուցողական դեր խաղալու իր պատրաստակամության մասին»:
Ձեռքում պահելով Ղուրանն Էբրահիմ Ռայիսին նշել է, որ հակաիսլամիզմը և մշակութային ապարտեիդը հակասում են մարդկության արժանապատվությանը, հավելելով. «Այս ատելության հետևում կա ավելի մեծ շարժում, բայց մարդկային հասարակությունների համար Ղուրանի ուսմունքները երբեք չեն այրվի, և վիրավորանքների և խեղաթյուրումների կրակը ճշմարտության հակառակորդ չի լինի»: