Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի  միջև հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը 
https://parstoday.ir/hy/news/iran-i206288-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_հրադադարի_համաձայնագրի_պահպանման_անհրաժեշտությունը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով Իրանի նախագահի հետ   ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Նյու Յորք, կիրակի օրը թվիթերյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 06:23 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի  միջև հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով Իրանի նախագահի հետ   ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Նյու Յորք, կիրակի օրը թվիթերյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։

Աբդոլլահյանը գրել է. «Հանդիպմանն ընդգծվել է հրադադարի համաձայնագրի պայմանները կատարելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը»։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հայտարարել է. «Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, սակայն ընդգծում է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով և երկխոսության միջոցով»։
Բաքուն հայտարարել է, որ «հակաահաբեկչական» գործողություն է սկսել այս տարածաշրջանում և ցանկանում է, որ հայկական զինուժը դուրս բերվի Ղարաբաղից։ Հայաստանը հայտարարել է, որ ուժեր չունի Լեռնային Ղարաբաղում և Բաքվի գործողությունն անվանել է «զանգվածային ագրեսիա»։