Գեներալ-մայոր Բաղերի. Իրան-Ռուսաստան երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթը կազմվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i206294-Գեներալ_մայոր_Բաղերի._Իրան_Ռուսաստան_երկարաժամկետ_համագործակցության_փաստաթուղթը_կազմվում_է
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Թեհրանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և հայտարարել, որ   Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են աճի և զարգացման ուղու վրա, և բարեբախտաբար այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում նոր հարթություն են դուսր եկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 06:56 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Իրան-Ռուսաստան երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթը կազմվում է

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Թեհրանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և հայտարարել, որ   Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են աճի և զարգացման ուղու վրա, և բարեբախտաբար այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում նոր հարթություն են դուսր եկել:

Բաղերին հավելել է. «Այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ միաբևեռ աշխարհի ժամանակաշրջանն ավարտվել է, և միջազգային համակարգը շարժվում է դեպի բազմաբևեռ աշխարհ»։
Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթը կազմվում է, հավելելով, որ այդ այն ներառում է  ռազմական և պաշտպանական հարթությունները և կարող է հարմար հարթակ լինել երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության զարգացման համար։
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմական ոլորտները  երկու երկրների հարաբերությունների բարելավման և, անկասկած, երկու երկրների միջև համատեղ ռազմական և պաշտպանական հանձնաժողովների անցկացման առաջամարտիկներից են։  
Բաղերին հաջորդ տարվա փետրվարին համատեղ զորավարժությունների անցկացումն անվանել է երկու երկրների պաշտպանական և ռազմական հարաբերությունների մակարդակը բարելավելու հնարավորություն։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի   միջև տարաձայնությունների լուծմանը։
 Այս հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության նախարարը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության հյուրընկալությունը, հայտարարել է, որ այցի նպատակն է զարգացնել պաշտպանական համագործակցությունը երկու երկրների հետաքրքրությունների ոլորտներում և ընդգծել կրթական համագործակցությունը, համալսարանական ուսանողների փոխանակումը   և երկու երկրների միջև համատեղ վարժանքների անցկացումը: