ԻԻՀ առաջնորդ. Երկրի երիտասարդությունը կարող է լուծել բոլոր խնդիրները
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հազարավոր երիտասարդների ունակությունների ծաղկումը համարելով սրբազան պաշտպանության ուրախալի և ոգևորիչ իրողություններից մեկը ընդգծել է, -«Երկրի երիտասարդությունը կարող է լուծել բոլոր խնդիրները»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այսօր (չորեքշաբթի) սրբազան պաշտպանության հազարավոր վետերանների ու առաջամարտիկների և պարտադրյալ պատերազմը լուսաբանող տարբեր ոլորտների ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.- «Իսլամական մեծ հեղափոխությունը եզակի երևույթ էր, քանի որ մինչ այդ աշխարհում չկար հեղափոխություն, որի արդյունքում ստեղծվեր և՛ կրոնական, և՛ ժողովրդական կառավարություն, իսկ համաշխարհային զոռբաները ցանկանում էին ոչնչացնել այս նոր խոսքը, այսինքն՝ «Իսլամական Հանրապետություն»-ը և «կրոնական ժողովրդավարություն»-ը:Նրանք առ այսօր նույն նպատակն են հետապնդում:
ԻԻՀ գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, այաթոլլահ Խամենեին նշել է.-«Բացի շարունակական հետախուզական օգնությունից, ամերիկացիները ագրեսորներին սովորեցնում էին մարտավարական մեթոդներ, ֆրանսիացիները ամենաառաջադեմ օդային տեխնիկա էին մատակարարում Սադդամին, իսկ գերմանացիները զինում էին նրան՝ զանգվածային ոչնչացման քիմիական զենք արտադրելու համար։ Արևելյան բլոկը,որը գլխավորում էր նախկին Խորհրդային Միությունը, Սադամին տրամադրեց ցամաքային և օդային բոլոր միջոցները, որոնք նա պահանջում էր, իսկ տարածաշրջանի արաբները նրան անհամար գումարներ տրամադրեցին»:
Նշելով, որ Իսլամական Հանրապետությունը և Իրանի ժողովուրդը միայնակ էր մնացել «Կայսերապաշտների և Սադամի ու տարածաշրջանի արաբական երկրների» դեմ ճակատամարտում, մեծարգո առաջնորդն ասել է.-«Ժողովուրդը նման անհավասար մարտում կանգնեց հաղթանակի հարթակում և ցույց տվեց իր վեհությունն ու փառքը»:
Գերապատիվ առաջնորդը սրբազան պաշտպանության ձեռքբերումներից է համարել տարածքային ամբողջականության պահպանումը և սիրելի Իրանի թեկուզ մեկ թիզ հողի չբաժանումը և ասել.-«Ժողովրդի մեծ կարողությունների բացահայտումը սրբազան պաշտպանության կարևորագույն արդյունքներից է։ Իրականում ժողովուրդը սրբազան պաշտպանության հայելու մեջ բացահայտեց ու հավատաց իր վեհությանն ու կարողությանը , քանի որ ութ տարի բոլոր թշնամիները միավորվել էին նրա դեմ, բայց ոչինչ չկարողացան անել»։
Այաթոլլահ Խամենեին այնուհետև ասել է. -«Այս շատ կարևոր հաջողության արդյունքում Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում և այլ շրջաններում ձևավորվել և հաստատվել է դիմադրության համաշխարհային հայեցակարգը, իսկ Իրանի ժողովրդի աշխատանքը դարձել է օրինակ՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի տարբեր շրջանների ժողովուրդների համար»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ինքնավստահության մշակույթի առաջացումն ու ամրապնդումն անվանելով սրբազան պաշտպանության հրաշք, ասել է,-«Համաշխարհային զոռբաները տարբեր պատճառներով ձգտել են և ձգտում են տիրել մեր կարևոր տարածաշրջանին, և դա է պատճառը, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր ներկայությունը և դիմադրության մշակույթի աճը պատճառ են դարձել,որ Միացյալ Նահանգները և ուրիշներ բողոքեն, որովհետև ժողովուրդների դիմադրությունը խոչնդոտել է նրանց շահամոլությունը»: