Ամիր Աբդուլլահյան. Ասիան հին քաղաքակրթությունների և մշակույթների բնօրրանն է
(last modified 2023-09-21T06:46:34+00:00 )
Սեպտեմբեր 21, 2023 10:16 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Ասիան հին քաղաքակրթությունների և մշակույթների բնօրրանն է

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ասիական համագործակցության երկխոսության ասոցիացիայի ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է, որ Ասիան հին քաղաքակրթությունների և մշակույթների բնօրրանն է, իսկ բազմակողմ համագործակցությունը կնպաստի այս մայրցամաքի մեծ ներուժի օգտագործմանը:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի նախագահությունն ըդնունելուց հետո, ֆորումի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Աբդոլլահյանն ասել է. «Կասկած չկա, որ հարուստ և հնագույն ասիական քաղաքակրթություները մեզ հնարավորություն են տալիս ներդնել միջազգային հարաբերությունների նոր պարադիգմ՝ հիմնված արդարության, ներառականության, երկխոսության, բարեկամության և բազմակողմանիության վրա»։

Նա հավելել է, որ Ասիական համագործակցության երկխոսության ֆորումը ձևավորվել է երկու տասնամյակ առաջ՝ որպես ներասիական համագործակցության և երկխոսության շրջանակ, հավելելով. «Ինչպես նշված է 2016 թվականին հաստատված համաժողովի հեռանկարային փաստաթղթում, ֆորումը կարող է կարևոր դեր խաղալ ասիական համայնքի ձևավորման գործում»:

Աբդոլլահյանը հավելել է. «Իրանը վճռական է իր նախագահության ընթացքում առավելագույն մասնակցություն ունենալ վեհաժողովին՝ անդամների և քարտուղարության հետ սերտ համակարգմամբ»:

Նա հավելել է, որ Թեհրանը կլհյուրընկալի ֆորումի 19-րդ նախարարական հանդիպումը:

 

Պիտակ