Ռայիսի. Բաքուն վստահեցրել է, որ չի գործելու Թեհրանի կարծիքին հակառակ
Բաքուն վստահեցրել է, որ չի գործելու Թեհրանի կարծիքին հակառակ:
Նյու Յորք կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լիբանանյան AL Mayadeen գործակալության լրագրողի հարցին, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանը Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել է այն ուղերձը, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենաչնչին փոփոխության, և երկու երկրները վստահեցրել են, որ չեն ձեռնարկի որևէ գործողություն, որը կհակասի Իրանի կարծիքին»:
Ռայիսին հավելել է. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ լարվածությունն ու հակամարտությունը չեն կարող լուծել տարածաշրջանի խնդիրները, սակայն կարող են լուծվել այնպիսի հզոր երկրների միջնորդությամբ, ինչպիսին Իրանն է, որը հարևան է թե՛ Ադրբեջանին, թե Հայաստանին»: