Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն
https://parstoday.ir/hy/news/iran-i206438-Իրանն_ԱՄՆ_ից_վերադարձրել_է_Աքեմենյան_ժամանակաշրջանի_3500_ից_ավելի_արձանագրություն
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2023 14:29 Asia/Tehran
  • Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նախագահ  Ռայիսին այդ մասին հայտնել է ԱՄՆ  եռօրյա  ուղևորությունից  վերադառնալիս, Նյու Յորքում Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։

Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում 20 հանդիպում և շփում է ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ և լսելի է դարձրել Իրանի ժողովրդի ձայնը։

Իրանի նախագահի խոսքով՝ Մշակութային ժառանգության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել իրանական ժառանգության վերադարձը։

«Մենք 3506 արձանագրություն ենք վերադարձրել երկիր, մնացած արձանագրությունները կվերադարձվեն շուտով», - ասել է Իրանի նախագահը՝ նաև շեշտելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին այցելությունը հնարավորություն էր՝ տեղ հասցնելու և պարզաբանելու իրենց դիրքորոշումները։