ԵՄ. Ամիր Աբդոլլահայանի և Բորելի հանդիպումը շատ կարևոր էր
https://parstoday.ir/hy/news/iran-i206456-ԵՄ._Ամիր_Աբդոլլահայանի_և_Բորելի_հանդիպումը_շատ_կարևոր_էր
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը շատ կարևոր է որակել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 06:18 Asia/Tehran
  • https://media.parstoday.ir/image/4c3p8de730bd822d78z_300C169.jpg
    https://media.parstoday.ir/image/4c3p8de730bd822d78z_300C169.jpg

Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը շատ կարևոր է որակել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում, Փիթեր Ստանոն հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պատժամիջոցների վերացման, մարդու իրավունքների և ուկրաինական պատերազմում Ռուսաստանին Իրանի ենթադրյալ աջակցության հարցերը։

Նա հավելել է. «Բորելն այս հանդիպումն օգտագործել է Եվրամիության ուղերձը փոխանցելու և Իրանին խնդրելու գործել այնպես, ինչպես ակնկալում է միությունը»: Նա նշել է. «Դիվանագիտությունը երկար գործընթաց է, և մեկ հանդիպումը չի լուծում բոլոր խնդիրները»: