Տեղի է ունեցել Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի եռակողմ հանդիպումը
Սեպտեմբեր 23, 2023 06:19 Asia/Tehran
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել է Աստանայի գործընթացի եռակողմ հանդիպումը՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ներկայությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի եռակողմ հանդիպումը կայացել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի ներկայությամբ։
Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի 8-րդ Գլխավոր ասամբլեայի 70-րդ համաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության հյուրընկալությամբ:
Հանդիպմանը ամսնակցել է նաև ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Գեր Պեդերսենը։