Ռայիսի. Երկրի ապագան կերտողներին դաստիարակում են ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները
https://parstoday.ir/hy/news/iran-i206460-Ռայիսի._Երկրի_ապագան_կերտողներին_դաստիարակում_են_ուսուցիչներն_ու_դպրոցների_տնօրենները
Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Երկրի ապագան կերտողների կրթությունն ու ինքնության կերտումն ուսուցիչների ու տնօրենների ձեռքում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 06:25 Asia/Tehran

Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Երկրի ապագան կերտողների կրթությունն ու ինքնության կերտումն ուսուցիչների ու տնօրենների ձեռքում է»:

Այսօր Իրանում մեկնարկում է նոր ուսումնական տարին՝ «Ուժեղ դպրոց, հզոր Իրան» կարգախոսով: Նախագահ Ռայիսիի ներկայությամբ, Թեհրանի նահանգի Բահարեստան քաղաքի նորակառույց դպրոցներից մեկում հնչել է առաջին զանգը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բահարեստանում երեք նորակառույց դպրոցների բացման արարողության ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Ուսուցչի և կրթության դերերը շատ կարևոր են»:

Նա հավելել է. «Տուն- հարաբերությունները նույնպես շատ կարևոր են: Ընտանիքները պետք է պահպանեն իրենց հարաբերությունները տնօրենների և ուսուցիչների հետ, քանի որ երեխաների ինքնության և անձի զարգացումը հնարավոր է այս երկու հաստատությունների համագործակցությամբ»: