Ղարիբաբադին քննադատել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i206462-Ղարիբաբադին_քննադատել_է_Իրանում_մարդու_իրավունքների_իրավիճակի_վերաբերյալ_զեկույցը
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին ուղղված նամակում քննադատել է հատուկ զեկուցողի կողմնակալ դիրքորոշումներն Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և վերջինիս աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 06:43 Asia/Tehran
  • Ղարիբաբադին քննադատել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին ուղղված նամակում քննադատել է հատուկ զեկուցողի կողմնակալ դիրքորոշումներն Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և վերջինիս աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վակլաֆ Բալքին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին ուղղված նամակներում, Քազեմ Ղարիբաբադին նշել է. «Ինչո՞ւ է Ջավիդ Ռահմանը լռել Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատժամիջոցների կիրառման մասին»։

Անդրադառնալով անցյալ տարվա հուլիսին բրիտանական խորհրդարանի նիստում Ջավիդ Ռահմանի ներկայությանը, Ղարիբաբադին հավելել է. «Հատուկ զեկուցողի ներկայությունն այս հանդիպմանը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա աջակցությունը ահաբեկչությանը և ահաբեկիչներին և նրա սերտ կապը «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ, որը պատասխանատու է Իրանում 17 հազար անմեղ մարդկանց արյան համար: Դա նաև ապացուցում է, թե որքան քաղաքականացված է նար աշխատանքը և որքան հեռու մարդու իրավունքներից»: