Լավրով. Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի
Սեպտեմբեր 24, 2023 06:39 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է. «Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով ատոմային ռումբի արգելված լինելու մասին ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ֆեթվային, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է. «Իրանը բազմիցս ընդգծել է, որ նման ծրագիր չունի»։
Նա հավելել է.«Իրանի հեղափոխության առաջնորդը ֆեթվա է արձակել այդ կապակցությամբ, հետևաբար մենք կարծում ենք, որ նրանք միջուկային ռումբ չեն ունենա, իսկ Իրանի հարևանները չեն բռնի այդ ճանապարհը»:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ աշխարհում ավելի շատ միջուկային երկրներ հայտնվեն։