Գեներալ Բաղերի. Թշնամիները համարձակություն չունեն ներխուժել Իրան
Սեպտեմբեր 25, 2023 12:57 Asia/Tehran
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է.«Այսօր զինված ուժերի հզորության և հեղինակության և այդ ուժերի գործողությունների շնորհիվ թշնամիները համարձակություն չունեն ներխուժելու իսլամական Իրան և նույնիսկ հրաժարվել են դրա մասին մտքից»:
Նշելով, որ այսօր Իրանի անվտանգությունն օրինակելի է, գեներալ մայոր Մոհամմեդ Բաղերին ասել է.«Միթե այս վերջին օրերին թշնամիները չէին խոստացել, որ Իրանում քաոս կառաջացնեն, և դրան ձգտեցին ամիսներ շարունակ, բայց մեր մեծ ժողովրդի զգոնությունն ու իսլամական Իրանի ու զինված ուժերի հզորությունը խափանեցին թշնամիների դավադրությունը»: