Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում հնարավոր չէ վերացնել.Գեներալ-մայոր Սալամի
https://parstoday.ir/hy/news/iran-i206752-Իրանի_քաղաքական_ազդեցությունը_տարածաշրջանում_և_աշխարհում_հնարավոր_չէ_վերացնել.Գեներալ_մայոր_Սալամի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում հնարավոր չէ վերացնել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 14:10 Asia/Tehran
  •  Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում հնարավոր չէ վերացնել.Գեներալ-մայոր Սալամի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իրանի քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և աշխարհում հնարավոր չէ վերացնել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այսօր  Սրբազան պաշտպանության վետերան հրամանատարների հավաքում ունեցած ելույթում անդրադառնալով Սրբազան պաշտպանության մարտիկների զոհողություններին, ասել է.-«Իրանի Իսլամական հեղափոխության արգասաբեր կյանքի այս 45 տարիները լի են Ձեր և ձեր զավակների հաստատակամության նկատմամբ թշնամու  ատելությամբ:  Ձախողված թշնամին   նորից եկել է մեկ այլ տեսանկյունից, բայց նա թույլ է, և ընկճված»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նշելով, որ թշնամիները  թիրախավորել են երիտասարդների ուղեղները, որպեսզի  նրանց հեռացնեն աղոթքից, հիջաբից, մաքրաբարոյությունից, և Ահլ-ե Բեյթի սիրուց, ասել է,-«Թշնամին ուզում է մեզ հաղթել ստերով ու աղմուկ-աղաղակով, բայց մենք նրա դեմ պայքարում ենք ազնվությամբ  և անշուշտ  ճշմարտությունն է հաղթելու»: