Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմում է ավելի քան 54 միլիարդ դոլար
Սեպտեմբեր 30, 2023 14:50 Asia/Tehran
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզվանի Ֆարն ասել է.- «Վերջին 6 ամսում երկրի արտաքին առևտրի ցուցանիշը գերազանցել է 54 միլիարդ դոլարը»։
Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամմադ Ռեզվանի Ֆարը հավելել է. -«Այս ժամանակահատվածում արտահանվել է 24,1 մլրդ դոլարի արժողությամբ 68 մլն տոննա ապրանք, ինչը քաշային առումով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 29 տոկոսով»։
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը նաև ասել է.-«Չինաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Թուրքիան և Հնդկաստանը եղել են արտահանման ամենամեծ շուկաները և ներմուծումների խոշորը մասն իրականացվել է ԱՄԷ-ից, Չինաստանից, Թուրքիայից, Գերմանիայից և Հնդկաստանից: