Ռայիսի. Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հետընթաց է
https://parstoday.ir/hy/news/iran-i206870-Ռայիսի._Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունների_կարգավորումը_հետընթաց_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ սեղանից հանվել է հանձնվելու և զիջման գնալու տարբերակը, ասել է,-«Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հետընթաց է»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 12:51 Asia/Tehran
  • Ռայիսի. Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը  հետընթաց է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ սեղանից հանվել է հանձնվելու և զիջման գնալու տարբերակը, ասել է,-«Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հետընթաց է»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Թեհրանում Իսլամական միասնության 37-րդ միջազգային համաժողովի բացման ելույթում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ այսօրվա միասնությունը նշանակում է ոչ թե կրոնների կամ աշխարհագրության միասնություն, այլ միասնություն և համախմբվածություն է  հանուն իսլամական ումմայի շահերի պաշտպանման: 

Ռայիսին ընդգծելով, որ Սրբազան Ղոդսի և Պաղեստինի ազատագրմանը ուշադրություն դարձնելն իսլամական ումմայի միասնության ամենակարեւոր ցուցանիշն է, ասել է,-«Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը յուրաքանչյուր պետության համար հեդադիմություն ու հետընթաց է»:

Նշելով,որ   Իսլամական միասնության միջազգային համաժողովը հակասիոնիստական ​​և հակաիմպերիալիստական հանդիպում է, Ռայիսին հավելել է,«Այսօրվա միասնության ռազմավարությունը կարող է ուժեղացնել իսլամական ումմային թշնամու դեմ, և թշնամու հիբրիդային պատերազմի դեմ միակ լուծման ելքը միասնությունն ու համախմբվածությունն է»:

Նշենք,որ «Իսլամական համագործակցությունը ընդհանուր արժեքների հասնելու համար» թեմայով Իսլամական միասնության 37-րդ միջազգային համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը  դեմ առ դեմ և վեբինար ձևաչափերով։