Անցած օրերին մի քանի ահաբեկչական գործողություններ են բացահայտվել.Իրանի հետախուզության նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i206878-Անցած_օրերին_մի_քանի_ահաբեկչական_գործողություններ_են_բացահայտվել.Իրանի_հետախուզության_նախարար
Իրանի հետախուզության նախարարը հայտնելով անցած օրերին մի քանի ահաբեկչական գործողությունների բացահայտման մասին,ասել է.-«Սեպտեմբերի 30-ի ընթացքում թշնամիները փորձում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 14:17 Asia/Tehran
  • Անցած օրերին մի քանի ահաբեկչական գործողություններ են  բացահայտվել.Իրանի հետախուզության նախարար

Իրանի հետախուզության նախարարը հայտնելով անցած օրերին մի քանի ահաբեկչական գործողությունների բացահայտման մասին,ասել է.-«Սեպտեմբերի 30-ի ընթացքում թշնամիները փորձում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբն ասել է,-«Անցած օրերին ժողովուրդը հաղթահարեց թշնամիների դավադրություններն ու անկարգությունները, ովքեր ծրագրել էին երկրում շարունակել հիբրիդային պատերազմը:Այս կարևոր հաջողությունը պարտական ենք ժողովրդի ասպարեզում ներկայությանը  և Գերագույն առաջնորդի ղեկավարությանը»։

Անդրադառնալով վերջին մեկ-երկու ամիսներին թշնամիների ծրագրերին դիմակայելու նպատակով տեղի ունեցած որոշ իրադարձություններին ու միջադեպերին՝ ԻԻՀ  հետախուզության նախարար՝ Սեյեդ Էսմայիլ Խաթիբը հավելել է,-«Անցյալ տարի թշնամին օգտագործեց իր բոլոր հնարավորությունները Իսլամական Հանրապետության դեմ համաշխարհային կոնսենսուս ստեղծելու համար: Ավելի քան 50 հետախուզական ծառայություններ անցած տարի համագործակցել են միմյանց հետ, ավելի քան 200 լրատվամիջոցներ ուղղակիորեն և շարունակաբար ակտիվ աշխատանք են տարել այս ոլորտում:  Թշնամին ուժեղացրել է պատժամիջոցներն ու համակողմանի ճնշումները»։

Նշելով, որ երկրի ներսում չարամետ և ահաբեկչական շարժումներ ստեղծելը թշնամիների ռազմավարություններից  է՝ երկրում անկայունություն և անապահովություն ստեղծելու նպատակով, Խաթիբը հավելել է,-«Եվրոպան, Դանիան, Նիդերլանդները, Գերմանիան, ԱՄՆ-ն ​​և Սիոնիստական ​​ռեժիմը շարունակաբար ներգրավված էին այդ գործողություններում: Նրանք բազմաթիվ ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ, որոնք ձախողվեցին»։

2022 թվականի սեպտեմբերի վերջին Իրանի որոշ  շրջաններ ականատես եղան անկարգությունների, որոնց տարածման մեջ առաջին իսկ օրերին ակնհայտ էր որոշ արևմտյան լրատվամիջոցների և կառավարությունների դերը։
Չնայած արևմտյան լրատվամիջոցների կողմից տարածված լայնածավալ քարոզչությանը և ստերին, Իրանի ժողովրդի մեծ ներկայության շնորհիվ արագ  վերջ գտան անկարգություններն ու խռովությունները: