Ռայիսի. Կանանց իրավունքների մասին Արևմուտքի պնդումները պարզապես գործիքային են
https://parstoday.ir/hy/news/iran-i206924-Ռայիսի._Կանանց_իրավունքների_մասին_Արևմուտքի_պնդումները_պարզապես_գործիքային_են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը «Խորշիդ մեդիա փառատոնի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Կանանց իրավունքների մասին Արևմուտքի պնդումներն պարզապես գործիքային բնույթ են կրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 12:23 Asia/Tehran
  • Ռայիսի.  Կանանց իրավունքների մասին Արևմուտքի պնդումները պարզապես գործիքային են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը «Խորշիդ մեդիա փառատոնի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Կանանց իրավունքների մասին Արևմուտքի պնդումներն պարզապես գործիքային բնույթ են կրում»:

ԻԻՀ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսին  այսօր (երկուշաբթի) «Խորշիդ մեդիա փառատոնի» մասնակիցների հետ հանդիպմանն ասաց.«Իսլամական հեղափոխության ընթացքում կանայք շատ կարևոր դեր են խաղացել բռնապետական ​​ռեժիմին դիմակայելու, Սրբազան պաշտպանության, երկրի բարգավաճման և գիտական, մշակութային, սոցիալական, քաղաքական և սպորտի ոլորտներում»:

Ռայիսին նշել է, որ այսօր արևմուտքցիները կանանց իրավունքների պաշտպանության հարցը օգտագործում են միայն որպես անկախ երկրների վրա ճնշում գործադրելու գործիք և կողմնակից չեն կանանց և մարդու իրավունքներին, քանի որ արևմտյան հասարակություններում մարդու և կանանց իրավունքների ոտնահարման երկար ցանկ է նկատվում։

Իրանի նախագահն ասել է, որ Արևմուտքը 70 տարի անտեսել է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, իսկ Աֆղանստանում նրանց 20-ամյա ներկայության արդյունքը ոչ այլ ինչ է, քան սպանություն և ավերածություն:

Ռայիսին հայտարարեց. «Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, իրենց մեդիա կայսրությամբ, խեղաթյուրված կերպով են ներկայացնում փաստերը, խեղում են ճշգրիտ և իրական լուրերը և ձգտում են խթանել ժամանակակից տգիտությունը ազգերի մեջ:

Ռայիսին նշել է, որ այսօր արևմուտքցիներն անարգում են մուսուլմանների սուրբ գիրքը և իրենց խայտառակ գործողությունը կոչում են խոսքի ազատություն, մինչդեռ նման գործողությունները դեմ են խոսքի, մտքի և մարդկային ազատությանը։