Առաջիկա օրերին ԻԻՀ բանակը ԱԹՍ-ների կիրառմամբ խոշորագույն զորավարժություններ է անցկացնելու
Առաջիկա օրերին ԻԻՀ բանակն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ խոշորագույն զորավարժություններ է անցկացնելու,որոնց մասնակցելու են ցամաքային զորքերի, ավիացիայի, ռազմածովային ուժերի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:
Մի քանի ամիս առաջ տարբեր տեսակի ռազմավարական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում «Աբաբիլ-5, «Աբաբիլ-4», «Արաշ», «Քարար», «Շահրիվարի-10», «Ախգար» ,«Սուիչ Բլեյդ» «Հոմա», և ծովային ու ուղղահայաց թռչող անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզման, ոչնչացման, մարտական հետախուզման, հակառադարային,օդային հետախուզման, շարժվող և ֆիքսված թիրախքներին դիմակայելու տարբեր առաքելություններով միացել են ԻԻՀ բանակի մարտական կազմակերպությանը:
«Քաման-12»-ն հայրենական արտադրություն անօդաչու թռչող սարք է,որի նախագծման և արտադրության բոլոր գործընթացներն իրականացվել են օդուժի կողմից:
«Քարար», «Աբաբիլ», «Քիան» և «Արաշ» անօդաչու թռչող սարքերը ներառված են ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ների շարքում, որոնք օդուժի և պաշտպանության ու Զինված ուժերի աջակցության նախարարության համատեղ աշխատանքի արդյունք են: