Հարավային Կովկասի կարևորությունը և Արևմուտքի ներթափանցմանը դիմակայելու անհրաժեշտությունը
Կովկասը Ասիան Եվրոպային կապող կամուրջն է։ Այս տարածաշրջանը համարվում է իսլամական և քրիստոնեական երկրների հանդիպման վայրը և մշակութային-քաղաքակրթական տեսակետից ձևավորում է մարդկային մշակույթի երկու տարբեր ոլորտների սահմանները:
ՆԱՏՕ-ն ձգտում է Թուրքիայի միջոցով և թուրանական միջանցքն օգտագործելով ու Հայաստանի պատնեշը շրջանցելով, միանալ Ադրբեջանի Հանրապետությանը, Իրանի դեմ քաղաքական և հատկապես անվտանգության սցենարներ իրականացնելու և տարածաշրջանում իր ազդեցությունն ավելի մեծացնելու նպատակով:
Պարից էլ պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր մեծ ու արժեքավոր փորձով չի ընդունի ներկայիս աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն, և եթե կովկասյան տարածաշրջանի որևէ երկիր ցանկանա սահմանները փոխելով խախտել Իրանի հյուսիս-արևմտյան հատվածի անվտանգությունը, , դա անշուշտ կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության վճռական պատասխանին:
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է երկրների տարածքային ամբողջականության հարգումը և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն միջազգային սահմանների պահպանումը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես քայլեր է ձեռնարկել իր հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամության հաստատման և թյուրիմացությունների վերացման ուղղությամբ։
Իրանը օտարերկրյա ազդեցությանը դիմակայելը և միջազգային սահմանների անփոփոխ մնալը համարում է տարածաշրջանի հավաքական անվտանգության երաշխիքը, և համոզված է,որ այս զգայուն տարածաշրջանի անվտանգության պահպանմանը պետք է հետևեն տարածաշրջանի երկրները: Թեհրանը, այս կապակցությամբ ներկայացրել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու առաջարկը՝ Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությամբ:
Աղբյուր՝ Ռահբորդե Մոասեր (թարգ.Ժամանակակից ռազմավարություն)