Իրանի բանակն անօդաչու սարքերով մշտադիտարկում է ցամաքային, օդային և ծովային սահմանները
Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհագրական տարածքում մեկնարկել է բանակի 1402թ. անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունը՝ «Մուհամմադ Ռասուլալլահ» նշանաբանով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանակի 1402թ. անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժության հրամանատար՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Բանակի 1402թ. համատեղ անօդաչու թռչող սարքերի զորավարժություններն մեկնարկել են երեքշաբթի առավոտյան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի չորս ուժերի ընտրված ստորաբաժանումների շուրջ 200 տեսակի անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, Իրանի աշխարհագրական տարածքում՝ երկրի հարավում գտնվող Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերից մինչև երկրի արևելյան, արևմտյան, հյուսիսային ու կենտրոնական շրջաններում»:
Զորավարժության հրամանատարն ասել է.«Այս զորավարժություններում բանակի մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կկիրառվեն հատուկ և դժվարին պայմաններում և կգնահատվեն հսկողության և հետախուզության, էլեկտրոնային պատերազմի և մարտական գործողությունների ոլորտներում այդ սարքերի կարողությունները»:
Նշելով, որ զորավարժության ընթացքում փորձարկվելու և գնահատվելու են զենքերի ճշգրտությունն ու հզորությունը, թռիչքի շարունակականության չափը, ուղղորդման և կառավարման համակարգերի հնարավորությունները և անօդաչու թռչող սարքերի մարտունակությունը, ծովակալ Սայարին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 1402թ.անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունը պաշտպանական հզորության և տեղական զենքի կիրառման ցուցադրություն է և Իրանի զենքի էմբարգոյի անարդյունավետության խորհրդանիշ»: