Էրշադի. Ժողովրդի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն արդարացված չեն
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին հայտարարել է, որ պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները և վնաս պատճառում մարդկանց առողջությանը:
Նա հավելել է. «Ոչինչ չի կարող արդարացնել մարդկանց նկատմամբ նման սարսափելի գործողությունների իրականացումը»։
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Այս անօրինական և անմարդկային գործողությունները հանգեցնում են տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոտնահարմանը, ներառյալ՝ կյանքի, առողջության, սննդի, արժանապատիվ կենսամակարդակի, կրթության և զարգացման իրավունքը»:
Դիվանագետը հավելել է. «Միակողմանի հարկադրանքի միջոցները թուլացնում են թիրախ երկրների կարողությունը՝ կատարել իրենց պարտավորությունները առողջապահության ոլորտում և միևնույն ժամանակ կրճատում առողջապահական ոլորտում վերջիններիս ռեսուրսներն ու կարողությունները»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալն ասել է. «Այս ավերիչ և բացասական հետևանքների միայն մեկ օրինակը «թիթեռի» հիվանդությամբ տառապողների վիճակն է: Դա մաշկային քրոնիկ հիվանդություն է, որով տառապում են նաև երեխաները: Հիվանդությունը նրանց մաշկը դարձնում է ծայրահեղ զգայուն և դրա վրա առաջանում են բշտեր»:
Նա հավելել է. «2018թ., պատժամիջոցների հետևանքով, այս հիվանդների համար անհրաժեշտ հատուկ վիրակապեր արտադրող ընկերությունը դադարեցրեց արտահանումն Իրան: Մարդու իրավունքների իրականացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցում նշվում է, որ այդ վիրակապերը կենսական նշանակություն ունեն հիվանդների համար: Արդյունքում, դրանով տառապող երեխաների տառապանքներն ավելի են շատացել և վտանգվել է նրան կյանքի ու առողջոթյան իրավունքը»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալն ընդգծել է. «Միակողմանի հարկադրանքի միջոցները խախտում են մարդու իրավունքները և, ցավոք, շարունակում են անասելի մեծ վնաս հասցնել մարդկանց առողջությանը»։