Իրանի ՆԳ նախարար. Մենք խստորեն կպատասխանենք Պարսից ծոցում ԱՄՆ ցանկացած գործողության
https://parstoday.ir/hy/news/iran-i207126-Իրանի_ՆԳ_նախարար._Մենք_խստորեն_կպատասխանենք_Պարսից_ծոցում_ԱՄՆ_ցանկացած_գործողության
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «ԱՄՆ-ն ու իսլամական համակարգի թշնամիները գիտեն, որ եթե սխալվեն, պետք է պատրաստ լինեն վճարել դրա գինը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 06, 2023 11:30 Asia/Tehran
  • Իրանի ՆԳ նախարար. Մենք խստորեն կպատասխանենք Պարսից ծոցում ԱՄՆ ցանկացած գործողության

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «ԱՄՆ-ն ու իսլամական համակարգի թշնամիները գիտեն, որ եթե սխալվեն, պետք է պատրաստ լինեն վճարել դրա գինը»։

Պարսից ծոցի նահատակների հիշատակի արարողության ընթացքում, անդրադառնալով  ծոցում ԱՄՆ-ի գործողություններին, Ահմադ Վահիդին ասել է. «Նրանք ստացան իրենց բոլոր գործողությունների պատասխանը: Բռնագրավեցին Իրանի նավթատարները, սակայն կոշտ  պատասխան ստացան և հասկացան, որ իրենց կատարած յուրաքանչյուր գործողություն կոշտ  արձագանք կունենա»:

Նշելով, որ Իրանն այսօր դարձել է անպարտելի տերություն, Ներքին գործերի նախարարն ասել է. «Վեհապանծ նահատակները քայլ առ քայլ իսլամական հասարակնության մարմնին «ներարկում» են այս պոտենցիալը»: