Իրանի ժողովուրդը տոնում է Պաղեստինի Դիմադրության հաղթանակը
Հոկտեմբեր 08, 2023 05:39 Asia/Tehran
Գրավված տարածքներում իրականացվող «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանը զուգահեռ, շաբաթ երեկոյան իսլամական Իրանից քաղաքացիները դուրս էին եկել փողոցներ՝ աջակցելու Դիմադրության ուժերի հաղթանակին։
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փողոց դուրս եկած իրանցիներն ի աջակցութուն Պաղեստինի և դիմադրության ճակատի հաղթանակի, ծածանել են Իրանի, Պաղեստինի և Դիմադրության խմբերի դրոշները։
Շաբաթ օրը պաղեստինյան Դիմադրությունը Գազայի հատվածից լայնածավալ գործողություն է սկսել գրավյալ տարածքներում տեղակայված Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ: Գործողությունն աննախադեպ է օկուպացիայի 75-ամյա պատմության մեջ և ցնցել է սիոնիստներին։