Վելայաթի. Պաղեստինի հաղթանակը նախազգուշացում է Իսրայելի հետ փոխզիջումների գնացողների համար
Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար, Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական՝ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ պաղեստինցիների հաղթական գործողությունը միանշանակ կարագացնի Իսրայելի ռեժիմի փլուզումը:
Պաղեստինյան դիմադրության ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին և «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալային հասցեագրված ուղերձում Վելայաթին գրել է.«Ահաբեկչական սիոնիստական ռեժիմի տիրապետության և բռնակալության դարաշրջանն ավարտվել է և գրավյալ տարածքներում ընթացող իրադարձությունները Պաղեստինում իսլամական դիմադրության ճակատի հզորության միայն փոքր դրսևորումն են»։
Իսրայելի «հանցավոր» ռեժիմի դեմ պաղեստինյան դիմադրության շարժման գործողությունը «մեծ հաղթանակ էր, որը թշնամիների սարսափն ու զարմանքն առաջացրեց և մուսուլմաններին երջանկացրեց աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Արևմտյան Ասիայում»:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը պատասխան է գրավյալ տարածքներում Իսրայելի ռեժիմի շարունակական հանցագործություններին,որը միանշանակ հիմնարար փոփոխություններ մտցրեց բռնազավթված Պաղեստինում ուժերի հավասարակշռության մեջ և առավել քան երբևէ թուլացրեց սիոնիստական ռեժիմի դիրքերը:
Նա հավելել է, որ պաղեստինցիների մեծ և ռազմավարական հաղթանակը լուրջ նախազգուշացում էր բոլոր նրանց, ովքեր փոխզիջման են գնում Իսրայելի ռեժիմի հետ և ավելի շատ հաղթանակներ են տարվելու մինչև հանցավոր ռեժիմի փլուզումը։