Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Զիադ Ալ-Նախալահի և Իսմայիլ Հանիեի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարի հետ։
«Iran Press» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին առանձին հեռախոսազրույցներում քննարկել է Պաղեստինի զարգացումները Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալահի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանէ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ:
Շաբաթ օրը Պաղեստինի Դիմադրության խմբերը, ի պատասխան Սիոնիստական ռեժիմի չարագործություններին, Գազայից համապարփակ ու աննախադեպ գործողություն են սկսել օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ: Գործողություն, որն աննախադեպ է եղել օկուպանտ ռեժիմի 75-ամյա պատմության մեջ և ցնցել է սիոնիստներին:
Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտարարեց, որ այս ռեժիմի սպանվածների թիվը հասել է 600-ի, իսկ վիրավորներինը՝ավելի քան 2000-ի, որոնցից 330-ի վիճակը ծանր է։