Պաղեստինի գործողությունները օկուպացիայի դիմաց օրինական պաշտպանություն են.ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն
https://parstoday.ir/hy/news/iran-i207274-Պաղեստինի_գործողությունները_օկուպացիայի_դիմաց_օրինական_պաշտպանություն_են.ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցչություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հրապարակել է հայտարարություն,որում նշելով, որ Պաղեստինի վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական Սիոնիստական ​​ռեժիմի յոթ տասնամյակների ճնշող օկուպացիայի և ահավոր հանցագործությունների  դիմաց, հստակեցրել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պաշտպանում է Պաղեստինին, սակայն չի միջամտում Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված Պաղեստինի պատասխան քայլերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 13:03 Asia/Tehran
  •  Պաղեստինի գործողությունները օկուպացիայի դիմաց օրինական պաշտպանություն են.ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հրապարակել է հայտարարություն,որում նշելով, որ Պաղեստինի վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական Սիոնիստական ​​ռեժիմի յոթ տասնամյակների ճնշող օկուպացիայի և ահավոր հանցագործությունների  դիմաց, հստակեցրել է,-«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պաշտպանում է Պաղեստինին, սակայն չի միջամտում Սիոնիստական ​​ռեժիմին ուղղված Պաղեստինի պատասխան քայլերին»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը նաեւ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողության հաջողությունը, դրա  անսպասելի լինելն էր, ինչը այն դարձնում  է Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության կազմակերպությունների կրած ամենամեծ պարտությունը։
ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան նույնպես կիրակի առավոտյան խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից  Սիոնիստական ​​ժամանակավոր ռեժիմի դեմ իրականացվող «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանն Իրանի մասնակցության որևէ նշան չկա»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էիդրիեն Ուոթսոնը շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան հանրապետականների այն պնդումներին,թե Իրանը ԱՄՆ-ի կառավարության կողմից վերջերս ապասառեցված փողերով է ֆինանսավորել այդ հարձակումները, ասել է,-«Այդ գումարը բացարձակապես կապ չունի շաբաթ օրը տեղի ունեցած սարսափելի հարձակումների հետ, և հիմա ապատեղեկատվություն տարածելու ժամանակը չէ»։