Իրանի քննադատությունը գրավյալ տարածքներում սիոնիստների հանցագործությունների նկատմամբ Արևմուտքի անտարբերության կապակցությամբ
Իրանի արտգործնախարարը քննադատել է Արևմուտքի անտարբերությունը պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի սիստեմատիկ հանցագործությունների նկատմամբ և ասել, որ եթե Եվրոպան և Արևմուտքը դադարեցնեին Իսրայելի առաջնորդների հանցագործությունները, միգուցե Պաղեստինը նման իրավիճակի ականատես չլիներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի երեկոյան ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Պաղեստինի վերջին զարգացումները։
Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին ամիսներին Պաղեստինի ժողովրդի դեմ կատարած ծայրահեղ և անմարդկային գործողություններին՝ Ամիր Աբդոլլահյանը Դիմադրության արձագանքն անվանել է այս հանցագործություններին ուղղված պատասխանի մի մաս։
Իրանի արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է.«Եթե Եվրոպան և Արևմուտքը կասեցնեին Նեթանյահուի երկակի ստանդարտները, գուցե Պաղեստինը ականատես չլիներ այս իրավիճակին»։
Ամիր Աբդոլլահյանն նաև կարևորել է միջազգային հանրության ջանքերը պաղեստինցիների իրավունքներին աջակցելու համար:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար՝ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Սիոնիստական ռեժիմի իշխանություններին Գազայի հատվածի վրա հարձակման հարցում եւ ասել.«Այժմ պետք է մտածել խաղաղության իրականացման մասին»։
Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան դիմադրության խմբերը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ, որն աննախադեպ էր այդ զավթիչ ռեժիմի 75 տարվա գոյության ընթացքում և մեծապես ցնցեց սիոնիստներին:
Եբրայական Եդիոթ Ահարոնոթ օրաթերթը երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության ընթացքում սպանված սիոնիստների թիվը հասել է 1000-ի:
«Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը, բացի պաղեստինցի երիտասարդության՝ իրենց երկրի հողն ու ջուրը պաշտպանելու և բռնազավթող թշնամուն դիմակայելու կամքի դրսևորումից, ցույց տվեց նաև Դիմադրության ուժերի հզորությունն ու ռազմական առաջընթացը, այնպես որ Սիոնիստական ռեժիմի որոշ ռազմական և քաղաքական առաջնորդներ խոստովանել են, որ իրենք բավականաչափ պատրաստված չեն եղել այս անակնկալ հարձակմանը, և այս հարձակումը, անկասկած, Սիոնիստական հետախուզական ծառայության ձախողումն է: