Հոկտեմբեր 10, 2023 10:58 Asia/Tehran
  • Թեհրանն ու Բաքուն ողջունել են տնտեսական հարաբերությունների դինամիկ աճը

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը ողջունել են երկկողմ տնտեսական հարաբերություններում դինամիկ աճը։

ԷԿՕ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարար Մեհդի Սաֆարին հանդիպել և զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար՝ Ջեյհուն  Բայրամովի հետ:

Հաղորդման համաձայն, Սաֆարին և Բայրամովը մտքեր են փոխանակել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման, ինչպես նաև Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհային կապի շուրջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բաքուն համապատասխան միջոցներ է ձեռնարկել հայ բնակիչներին երկրի սահմանադրության շրջանակներում ինտեգրելու համար, և ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատման հարցում:

Այսօր (երեքշաբթի) Շուշիում տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների նախարարների խորհրդի 27-րդ նիստը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշի հետ հանդիպմանը երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը համարել է կարևոր գործոն ողջ տարածաշրջանի համար և ընդգծել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը և փոխադրման հզորությունների հետագա ընդլայնումը։

Ադրբեջանի նախագահը մատնանշել է երկու երկրների համագործակցության կարևորությունը՝ կամուրջների, ճանապարհների, սահմանային անցակետերի ենթակառուցվածքների կառուցման և Զանգիլան քաղաքի Աղբանդ տարածքի մերձակայքում ափերի ամրացման ծրագրերի իրականացման շրջանակում և հավելեց, որ այս միջոցառումները կօգնեն էլ ավելի ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները։

Պիտակ