Տեղի է ունեցել Իրանի խորհրդարանական ընտրութիւնների իրանահայության ենթատարածքի գործադիր խորհրդի անդամների ընտրությունը
Իրանի խորհրդարանական ընտրություններում Սպահանի Շահին Շահրի մարզի ասորիների և հայերի երկու ենթատարածքների գործադիր խորհրդի 16 հիմնական անդամներն ընտրվել են:
Շահինշահրի և Մեյմեհի մարզպետ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Քազեմի Թաբան ասել է,-«Խորհրդարանի ընտրությունների իրանահայերի ենթատարածքի գործադիր խորհրդի հիմնական անդամներ են ընտրվել Ռայմոնդ Բաղումյանը, Վահե Թահմասյանը, Եղիշ Աղախանյան Սվարանին, Վալենտինա Թորոսյանը, Ռաֆիկ Բաբումյան Ղալե Մամաքային, Գառնիկ Միրզախանյանը, Քարմեն Մինասյան Բարդշահին և Արայիկ Խոդավերդյանը։

Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասորական և հայկական ընտրատարածքներում ընտրությունների գործադիր խորհրդի՝ այս շրջանի կազմի առանձնահատկությունը կանանց լուրջ ներկայությունն է։
Իրանում պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնություններն Իսլամական խորհրդարանի ընտրությունների համար ունեն 5 ընտրատարածք, որոնցում ընդգրկված են ընդհանուր առմամբ 5 պատգամավոր։
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ երկրի երեք կրոնական փոքրամասնությունների (հայ և ասորի քրիստոնյաներ, զրադաշտականներ և հրեաներ) համար նկատի է առնված հինգ տեղ: Կրոնական փոքրամասնությունների հինգ մանդատներից երկուսը պատկանում են Թեհրանի և հյուսիսային իրանահայությանը և Սպահանի ու հարավային իրանահայությանը, մեկական մանդատ զրադաշտականներին ու հրեաներին, իսկ մեկ ընդհանուր պատգամավորական մանդատ՝ ասորիներին ու քաղդեականներին: