Հոկտեմբեր 12, 2023 17:34 Asia/Tehran
  •  Իրանը և Սաուդյան Արաբիան որպես երկու առանցքային դերակատարներ պետք է աջակցեն Պաղեստինի ճնշված  ժողովրդին. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. -«Իրանը և Սաուդյան Արաբիան որպես երկու առանցքային դերակատարներ, այս զգայուն ժամանակահատվածում պետք է աջակցեն Պաղեստինի մուսուլման ու ճնշված ժողովրդին»:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի հետ  հեռախոսազրույցում,նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ելնելով իսլամական աշխարհի միասնության և բարիդրացիության սկզբունքից հավատում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը, ասել է,-«Իրանը և Սաուդյան Արաբիան որպես երկու առանցքային դերակատարներ, այս զգայուն ժամանակահատվածում պետք է աջակցեն Պաղեստինի մուսուլման ու ճնշված ժողովրդին»:

Ընդգծելով Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելու իսլամական ումմայի պարտականությունը՝ Ռայիսին հստակեցրել է.-«Վերջին շրջանի  լարվածությունների արմատը պետք է  փնտրել Պաղեստինի ճնշված ժողովրդի նկատմամբ սիոնիստական ​​ռասիստական ​​ռեժիմի  շարունակական ճնշումների և համակարգված խտրականության մեջ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարածաշրջանում տիրող իրավիճակը համարելով  արևմտյան երկրների և նրանց գլխավորող ԱՄՆ-ի  բազմիցս սխալ հաշվարկների արդյունք, հայտարարել է.-«Պաղեստինյան խնդրի՝ տարածաշրջանի գլխավոր հարցի միակ հիմնարար լուծումը  այս երկրի ճնշված ժողովրդի արդար իրավունքների վերականգնմանը ուշադրություն դարձնելն է, որի հիման վրա և համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկի, բոլոր պաղեստինցիներն իրենց ճակատագիրը կարող են որոշել  ժողովրդավարական գործընթացում և ազատ ու արդար ընտրություններում»:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը այս հեռախոսազրույցում, բարձր գնահատելով տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված երկու երկրների փոխադարձ ջանքերը, հատկապես հաշվի առնելով Պաղեստինի վերջին զարգացումները, ասել է.-«Իրանի և  Արաբիայի երկկողմ հարաբերությունների վերականգնումը,  համագործակցության գործընթացի սկիզբն է, և   ուրախ եմ, որ այսօր լավ ջանքեր են գործադրվում  երկուստեք հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ»։

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները որակել է ցավալի և վտանգավոր և ասել է,-« Այն, ինչ տեղի է ունենում պաղեստինցիների իրավունքների ոտնահարման հետ կապված, կարող է հանգեցնել անապահովության խորացմանը և  աշխարհի այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ արևմտյան երկրներ տարածմանը»:

Բեն Սալմանը ընդգծել է. «Թեհրան-Ռիադ համագործակցությունը կարող է արդյունավետ դեր խաղալ հակամարտությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և այնուհետև պաղեստինյան հիմնախնդիրն արմատապես  կարգավորելուն ուղղված արդար լուծում գտնելու  համար»:

Պիտակ