Իրանի դեսպանի դիմումն ուղղված Վրաստանի խորհրդարանի նախագահին
https://parstoday.ir/hy/news/iran-i207484-Իրանի_դեսպանի_դիմումն_ուղղված_Վրաստանի_խորհրդարանի_նախագահին
 Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը խնդրել է այս երկրի խորհրդարանի նախագահին՝ պատասխանել այս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի անհիմն պնդումներին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 13, 2023 18:32 Asia/Tehran
  • Իրանի դեսպանի դիմումն ուղղված Վրաստանի խորհրդարանի նախագահին

 Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը խնդրել է այս երկրի խորհրդարանի նախագահին՝ պատասխանել այս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի անհիմն պնդումներին։


Իրանի ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբը նամակ է հղել այս երկրի խորհրդարանի նախագահին՝ քննադատելով Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի դեսպանի կողմից անհիմն պնդումները,  և պահանջել հավասար հնարավորություն այս հանձնաժողովում Իրանի դեսպանի ներկայության և վերջին զարգացումների վերաբերյալ Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն արտահայտելու համար։

Վրաստանում Իրանի դեսպանը , խնդրել է այս երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին , արդար և ճշմարիտ դիվանագիտությանը համահունչ, հավասար հնարավորություն ընձեռել՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա ներկայության համար։

Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օկուպացիոն ռեժիմի դեսպանի անհեթեթ պնդումների։