Ցամաքային հարձակման դեպքում Գազան կդառնա օկուպանտների գերեզմանատուն.Ամիր Աբդոլլահյան
Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան չդադարելու դեպքում, պատերազմը տարածվելու կապակցությամբ:
Կիրակի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Սիոնիստական ռեժիմին իր կողմնակիցների միջոցով հայտնել է, որ եթե Գազայում նրա հանցագործությունները չդադարեցվեն, վաղը շատ ուշ կլինի:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքական ջանքերը կկանխեն պատերազմի շրջանակի մեծացումը, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա մեկ ժամում:
Իրանի բարձրաստիճան դիվանագետը զգուշացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող Սիոնիստական ռեժիմի գրավյալ տարածքներ շարունակական ներխուժման ականատեսը լինել:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ եթե Սիոնիստական ռեժիմը որոշի մտնել Գազայի հատված, Դիմադրության առաջնորդները այն կվերածեն օկուպացիոն ուժերի գերեզմանոցի։