Ցամաքային հարձակման դեպքում Գազան կդառնա օկուպանտների գերեզմանատուն.Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/iran-i207574-Ցամաքային_հարձակման_դեպքում_Գազան_կդառնա_օկուպանտների_գերեզմանատուն.Ամիր_Աբդոլլահյան
Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիան չդադարելու դեպքում, պատերազմը տարածվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 14:50 Asia/Tehran
  • Ցամաքային հարձակման դեպքում Գազան կդառնա օկուպանտների գերեզմանատուն.Ամիր Աբդոլլահյան

Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիան չդադարելու դեպքում, պատերազմը տարածվելու կապակցությամբ:

Կիրակի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Սիոնիստական ​​ռեժիմին  իր կողմնակիցների միջոցով հայտնել է, որ եթե Գազայում նրա հանցագործությունները չդադարեցվեն, վաղը շատ ուշ կլինի: 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել,  որ քաղաքական ջանքերը կկանխեն պատերազմի շրջանակի մեծացումը, այլապես ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի առաջիկա մեկ ժամում:

Իրանի բարձրաստիճան դիվանագետը  զգուշացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող Սիոնիստական ​​ռեժիմի  գրավյալ տարածքներ  շարունակական ներխուժման ականատեսը լինել:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը որոշի մտնել Գազայի հատված, Դիմադրության առաջնորդները այն կվերածեն օկուպացիոն ուժերի գերեզմանոցի։