Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել օկուպացված պաղեստինյան տարածքների զարգացումների շուրջ
Իրանի ԱԳ նախարարը Չինաստանի արտգործնախարարի հետ զրույցում ընդգծել է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների անհապաղ դադարեցումը։
Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործություններին, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է.«Տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և այժմ անմիջական առաջնահերթությունը Գազայում կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելն է»:
Անդրադառնալով Գազայի հատվածի տների և բնակելի տարածքների և նույնիսկ բժշկական կենտրոնների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների ցնցող թվին, ինչպես նաև արգելված զենքի կիրառմանը, ներառյալ ֆոսֆորային ռումբերի կիրառման, մարդկային շրջափակումների և ջրի, էլեկտրաէներգիայի ու վառելիքի կրճատումների մասին հաղորդումներին, Ամիր Աբդոլլահյանն այդ հանցագործությունները համարեց ռազմական հանցագործությունների և Գազայի բնակիչների զանգվածային սպանությունների վառ օրինակներ։
Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող զգայուն իրավիճակի վերաբերյալ, Չինաստանի արտգործնախարարն ասել է.«Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա խաղաղ բնակչության վրա հարձակմանը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և կատարի իր բնորոշ դերը»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն անընդունելի է համարել Գազայի հատվածի բնակչության դեմ կոլեկտիվ պատիժը և ընդգծել մարդասիրական օգնության միջանցքի ստեղծումը։