Մեկնաբանություն - ԻԻՀ մեծարգո առաջնորդը նախազգուշացրել է սիոնիստների ​​հանցագործությունները շարունակվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i207678-Մեկնաբանություն_ԻԻՀ_մեծարգո_առաջնորդը_նախազգուշացրել_է_սիոնիստների_հանցագործությունները_շարունակվելու_կապակցությամբ
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Իրանի գիտական ​​ էլիտայի և այս ոլորտի տաղանդների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու Սիոնիստական ռեժիմի հարձակումներին ու ոճրագործություններին,ընդգծել է .
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 18:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԻԻՀ մեծարգո առաջնորդը նախազգուշացրել է սիոնիստների ​​հանցագործությունները շարունակվելու կապակցությամբ

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Իրանի գիտական ​​ էլիտայի և այս ոլորտի տաղանդների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու Սիոնիստական ռեժիմի հարձակումներին ու ոճրագործություններին,ընդգծել է .

«Եթե այդ հանցագործությունները շարունակվեն,  մուսուլմանները և Դիմադրության ուժերը այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց: Նրանք պետք է իմանան այս իրողությունը և չհայտարարեն թե դուք թույլ մի տվեք, որ այսինչ խումբը այսինչ գործն անի»:

Հաշվի առնելով  Սիոնիստական ռեժիմի ներկայիս գործողությունները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ համաձայնեցված և  նրա հետապնդած նպատակներին համահունչ և  կարող են հանգեցնել մուսուլմանների և Դիմադրության խմբերի արձագանքին, շատ կարևոր է այդ ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նախազգուշացումը:

«Ալ-Աղսա փոթորիկ» գործողության ժամանակ պաղեստինյան Դիմադրության խմբերից կրած վերջին ծանր պարտությունից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը կրկին լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածի անպաշտպան ժողովրդի դեմ և պաշարել այս տարածքը: Մինչ այժմ նահատակվել է մոտ 3000 պաղեստինցի, ավելի քան 10 հազարը վիրավորվել է։

Միևնույն ժամանակ, սիոնիստ և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք Գազայի հատվածում պատերազմը շարունակելով նպատակ ունեն ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժմանը, օկուպացնել Գազայի հատվածը կամ  տարածաշրջանում քաղաքական փոփոխություններ իրականացնել:

Օրինակ՝ Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է.-«Մեր նպատակը ՀԱՄԱՍ-ին հաղթելն ու ոչնչացնելն է, և այս ճանապարհին մեզ անհրաժեշտ է վճռականություն և համբերություն, քանի որ հաղթանակի իրագործումը ժամանակ է պահանջում»։
CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. -«Այո՛, ես այդպես եմ կարծում: Բայց պետք է լինի Պաղեստինի Ինքնավարություն: Պետք է ճանապարհ լինի  պաղեստինյան պետություն ստեղծելու համար»: 

Ակնհայտ է, որ այդ ծրագրերի իրականացումը կնշանակի պատերազմի շարունակում և մեծ թվով անպաշտպան պաղեստինցիների սպանություն, ինչը, իհարկե, կարող է հակամարտությունները տարածել այլ տարածքներ և նոր ճակատներ բացել այս պատերազմում։ Դա այն դեպքում,երբ պաղեստինցիները և՛ Գազայի հատվածում և՛ Հորդանան գետի Արևմտյան ափին  եկել են այն եզրակացության, որ իրենց օրինական իրավունքներին հասնելու միակ ճանապարհը սիոնիստ օկուպանտների դեմ պայքարելն է։Ուստի Հորդանան գետի Արեւմտյան ափին ձեւավորվել է  Դիմադրության նոր սերունդ, որը վերջին երկու տարում դիմադրության գործողություններ է իրականացրել Թել Ավիվում։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ընդգծել է, որ սիոնիստ թշնամին օրինականություն չունի Պաղեստինի պատմական հողի ոչ մի հատվածում։ Օկուպացիայի շարունակումը Պաղեստինի ներսում և դրա սահմաններից դուրս գտնվող ճամբարներում միլիոնավոր պաղեստինցի փախստականների շարունակական տառապանքի և ցավի հիմնական պատճառն է, և  նրանց վերադարձը իրենց հայրենիք որտեղից բռնությամբ տարհանվել են, սրբազան իրավունք է, որից չի կարելի հրաժարվել։

Հետևաբար, եթե ԱՄՆ-ն և սիոնիստները շարունակեն իրենց պատերազմը, ագրեսիան և դավադրությունները, նրանք պետք է պատասխանատվություն կրեն դրանց հետևանքների համար, քանի որ այս գործընթացի շարունակումը կարող է հանդիպել պաղեստինյան և ոչ պաղեստինյան դիմադրության խմբերի արձագանքին և նույնիսկ պատերազմը դուրս բերել կողմերի վերահսկողությունից: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր իր ելույթում անդրադառնալով Գազայում Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու Սիոնիստական ​​ռեժիմի կատարած հանցագործություններին, ընդգծել է ռմբակոծությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և անդրադառնալով սիոնիստների գործողությունների քաղաքականությունը մշակելու գործում ԱՄՆ-ի շոշափելի դերակատարությանը,  ասել է,-«Աշխարհի մուսուլման, և նույնիսկ ոչ-մուսուլման ժողովուրդները իրոք զայրացած են օկուպանտ ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործություններից, և եթե այդ հանցագործությունները շարունակվեն, աշխարհի մուսուլմանները և Դիմադրության ուժերը այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց»: