ԻԻՀ ԱԳ նախարարություն.Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտն ինքնաբերաբար իրականություն դարձավ
Իրանի ԱԳ նախարարությունը «ՀԳՀԾ-ի անցումային օրվա» և Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտի մասին տարածել է հայտարարություն, որում նշել է. -«Այս սահմանափակումների ավարտը չպահանջեց բանաձեւի հաստատում, հայտարարություն կամ որևէ այլ քայլ Անվտանգության խորհրդի մակարդակով, այն ինքնաբերաբար իրականացավ»։
Հայտարարության մեջ ասվում է. -«Այսօր 2023թ. հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տարիներ շարունակ հրթիռային գործունեության և հարակից տեխնոլոգիաների ու ծառայությունների փոխանակման ոլորտում կիրառված անարդար սահմանափակությունների վերջին մասը, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության որոշ անձանց և կառույցների գույքի բռնազավթումը և նրանց նկատմամբ ֆինանսական սահմանափակումներն ավարտվեցին առանց որևէ նախապայմանի:
Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ այսօրվանից, ըստ Բանաձևի Բ հավելվածի 3-րդ կետի դրույթների, Իրանն այլևս չի հանդիսանում Անվտանգության խորհրդի ոչ պարտադիր պահանջի առարկա՝ միջուկային զենք կրելու ունակությամբ նախագծված բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեություն չկատարելու համար: Իհարկե, ընդգծվում է, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը մինչ այս ամսաթիվը երբեք անհամատեղելի չի եղել սույն կետի դրույթների հետ։
Բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետի դրույթները դադարեցվել են, և համապատասխանաբար, դադարեցվել են հրթիռների մասերի, հրթիռային ծառայությունների ու տեխնոլոգիաների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կամ ԻԻՀ-ից փոխադրելու բոլոր սահմանափակումները»։